Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է. Լևոն Մկրտչյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է անցյալը կապել ապագայի հետ:

«Հաֆեզիին ասում էր, որ յուրաքանչյուր վարդ պետք է իր թփում աճի, թե չէ` կթառամի. այս իմաստուն խոսքերի համատեքստում մեր բարեկամ իրանցիների համար Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիրը շատ լավ հնարավորություն է իրենց երեխաների կրթությունը հարազատ միջավայրում կազմակերպելու համար: Այս կրթահամալիրը մեր կրթական համակարգի բաղկացուցիչ մասն է, և մենք պատրաստակամ ենք հնարավորինս աջակցել կրթահամալիրին իր ծրագրերի իրականացման հարցում: Այստեղ սովորող յուրաքանչյուր աշակերտ մեր երկու բարեկամ ժողովուրդների ապագա դեսպանն է»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային ներկա բարդ իրավիճակում անգամ դարերի պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդներն իրենց ճանապարհը պետք է խաղաղ և համագործակցված շարունակեն: Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհավորելով ուսուցչի տոնի կապակցությամբ, նշել է, որ ուսուցիչները մեր կյանքի կառուցապատողներն են:

«Մենք ամեն ինչ պետք է անենք ուսուցչի հոգու անդորրը պահպանելու համար, որպեսզի նրանք կարողանան կրթել մեր զավակներին: Իրանցի և հայ աշակերտների ներկայությունը դպրոցում խաղաղ գոյակցության ապացույցն է. ժամանակն է նաև Հայաստանում ակտիվացնել պարսկերեն լեզվի ուսուցման գործընթացը»,-նշել է դեսպանը և հույս հայտնել, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարի այցելությունը կրթահամալիր խթան կհանդիսանա կրթահամալիրի հետագա ծրագրերի զարգացման համար:

Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիրի տնօրենը տեղեկացրել է, որ համալիրում սովորում է մոտ 150 երեխա, ուսումնական գործընթացը կազմակերպվում է 3 մակարդակներով, կրթահամալիրի աշակերտները վերջերս հաջող մասնակցություն են ունեցել 2 միջազգային օլիմպիադաների: Ուսուցչի տոնի առթիվ կրթահամալիրի ուսուցիչներն արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի: Այցելության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայ համայնքից Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք շրջել են կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական հնարավորություններին, դասապրոցեսին, զրուցել աշակերտների հետ:

Մեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել