Կայունության եվրոպական մեխանիզմը Հունաստանին 30 տարի ժամկետով վարկ կտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿայունության եվրոպական մեխանիզմը Հունաստանին 30 տարի ժամկետով վարկ կտա: Այս մասին հայտնել է Հունաստանի էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, նավատորմի եւ տուրիզմի նախարար Յորղոս Ստատակիսը:
Նրա խոսքով, համաձայնագրի հետ մեկտեղ տեղի կունենա պարտքի վերակազմավորում, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկից ու Արժույթի միջազգային հիմնադրամից նախկինում վերցրած վարկերի մի մասը կփոխարինվի:
«Համաձայնագիրը դժվար, բայց տնտեսապես կենսունակ է, քանի որ այն վերացնում է Grexit-ի ռիսկը, ապահովում մեղմ բյուջետային համախմբում եւ 35 մլրդ եվրոյի զարգացման լրացուցիչ փաթեթ: Դա ներառում է նոր երկարատեւ վարկ (30 տարով), որը կփոխարինի ԵԿԲ-ից ու ԱՄՀ-ից կարճաժամկետ վարկերի մի մասը»,-ասել է Ստատակիսը, հաղորդում է «Փրայմը»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



