Ադրբեջանը առաջնագծում զորքեր է կուտակում (տեսանյութ)
ՎԻԴԵՈՍտեփանակերտը վստահեցնում է, որ «իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ»:
Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի տարբեր ուղղություններում զորքեր են կուտակում, հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ տարբեր հատվածներում Ադբրեջանը նաև զորքերի ակտիվ տեղաշարժ է իրականացնում։ Ղարաբաղի զինված ուժերը հետևում են ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների, ասված է հաղորդագրությունում։
Այս պահի դրությամբ, ըստ Պաշտպանության բանակի, հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան։ Պաշտոնական Ստեփանակերտը վստահեցնում է, որ իրադրությունը զինված ուժերի կողմից ամբողջությամբ վերահսկվում է։
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրենք դեռ հետևում են ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Նա կոչ արեց խուճապի չմատնվել, քանի որ սա կարող է հոգեբանական ազդեցության փորձ լինել:
«Դեստրուկտիվ, ապակառուցողական քաղաքականության մի դրսևորում է, և միջազգային հանրությունը համապատասխան քայլերը պետք է, նաև իր դիրքորոշումը ավելի շուտ ցույց տալու համար, պետք է իրականացնի այդ քայլերը՝ լինի դա տարբեր տիպի հայտարարություններ, թե կոնկրետ գործողություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք և զսպել ագրեսորին և պահպանել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



