Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես իրեն օդերում եմ պահում, ինքը ինձ` հողերի վրա. Արևիկ Գևորգյանը` ընտրյալի հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Armlur.am-ը գրում է.

«Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը վերջին շրջանում չի երեւում էկրաններին: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի երրորդ կուրսում եւ սերիալներում հանդես գալու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ, առանձնապես, ցանկություն: Փոխարենը նա ընդգրկված է ռուսական արտադրության մի նախագծում. «Կենսագրական-գեղարվեստական ֆիլմում ինձ վստահված է առանցքային կերպարներից մեկը: Մի քանի անգամ եղել եմ Սանկտ Պետերբուրգում, մասնակցել եմ նկարահանումների: Կարծում եմ` ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա ընթացքում»,- նշեց նա` դեռեւս չցանկանալով հայտնել այլ մանրամասներ: 

13115382_1109285672461665_1301061619_n

Արեւիկի հետաքրքրությունների շրջանակը, սակայն, էկրանով չի սահմանափակվում. նա իր ուսումնական պրոցեսի ընթացքում պարբերաբար խաղում է նաեւ ներկայացումներում. «Կարծում եմ` ինստիտուտն ավարտելուց հետո խորապես կուսումնասիրեմ թատերարվեստը: Ես Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի սաներից եմ, կարելի է ասել` այդ թատրոնում եմ մեծացել, այնպես որ ապագայում ինձ հենց այնտեղ եմ պատկերացնում»,- ասաց նա: 
13081750_1109285669128332_2091442548_n

Մենք հետաքրքրվեցինք` «Միսս արքայադուստր-2010», «Միսս տաղանդ-2010», «Միսս տաղանդ-2011» տիտղոսներին արժանացած դերասանուհին արդյոք չի՞ պատրաստվում շարունակել իր մոդելային կարիերան. «Արդեն մի քանի տարի է` խաչ եմ քաշել այդ գործունեության վրա, դրա հանդեպ իմ հետաքրքրությունը վերջնականապես սպառվել է: 13 տարեկան էի, երբ սկսեցի նորաձեւության ոլորտում քայլեր անել: Այդ զբաղմունքն ինձ այն ժամանակ օգնեց ձերբազատվել բարդույթներից: Ծնողներս էլ, ուղղորդելով ինձ այդ ասպարեզ, ուզում էին իրենց դստերն ավելի աղջկական կերպարի մեջ տեսնել: Բացի այդ` ես հրավերներ էի ունենում մի շարք երկրներից եւ ինձ համար հետաքրքիր էր ուսումնասիրել տարբեր մշակույթներ: Սակայն հետագայում, երբ սկսեցի նկարահանվել, մոտեցա թատերական կյանքին, հասկացա, թե որքան ուսումնասիրելու նյութ կա, այլեւս չցանկացա ուրիշ բանով զբաղվել»,-մեկնաբանեց Արեւիկը: 

13115572_1109285662461666_1220735011_n

Արդեն մի քանի ամիս է` դերասանուհու սոցցանցերի էջերում կարելի է տեսնել լուսանկարներ, որտեղ վերջինս իր ընտրյալի հետ է: Նա մեզ տեղեկացրեց, որ ընտրյալն իր ոլորտից չէ. «Ես չէի էլ ուզենա, որ նա իմ ընտրած ասպարեզից լիներ: Կարծում եմ` ես երկնային մարդ եմ եւ ինձ պետք է մեկը, ով կպահի երկրի վրա: Այնպես որ, ես իրեն օդերում եմ պահում, ինքը ինձ` հողի վրա. փորձում ենք մեկս մյուսիս լրացնել»,-անկեղծացավ դերասանուհին: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է կարգավիճակի փոփոխություն, Արեւիկը պատասխանեց. «Կես տարի է, ինչ ճանաչում ենք իրար, այնպես որ, դեռ վաղ է այդ մասին խոսել»:

Աննա Բաբաջանյան 

Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում Ես պատրաստ եմ վճարել պարզապես տեսնելու համար, թե ինչպես է խաղում Նեյմարը․ Թիերի Անրի «Մենք» ազգային պարի երեխաների խումբը տոնում է 5-ամյակը Ուկրաինան հիշեցրել է Ադրբեջանի հետ ռազմական համաձայնագրի մասին Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը «Այս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում. պետք է պարզապես վայելել ամեն պահը»․ Կրիշտիանու Ռոնալդու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Դամասկոս Հայաստանը վրացական հապալասի երկրորդ ներկրողն է ՀԱՄԱՍ-ի կառավարությունը Գազայում հայտարարել է իր հրաժարականի մասին Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ալեքս Մարգարյանը հաղթել 10-5 հաշվով՝ հայտնվելով եզրափակչում Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Շվեդիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ «Աթենք»-ն արժանացել է «Ոսկե դափնի» մրցանակի Կազեմիրո. Մենք հիասթափեցրինք բոլոր բրազիլացիներին Չինական միջուկային սուզանավը հրթիռ է արձակել Խաղաղ օվկիանոսում Վարչապետը հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհը տարածվել է ավելի քան 4,600 հեկտար տարածքում Գետափ գյուղում բшխվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա 3 զnհ 3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է․ Մ20 ԵԱ «Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով մեկ շաբաթում Նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՉԼ. «Արարատ-Արմենիայի» նախախաղային մարզումն Աբովյանում (վիդեո, ֆոտո) Կնոջ մահից հետո երկու բնակարանում հայտնաբերվել է շուրջ 100 կատու Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են վերջ դնել հակամшրտությանը․ խաղաղության բանակցությունները ընթացքի մեջ են․ Թրամփ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել «Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին «Ռոսատոմը» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով Թալինում լիմոնադի արտադրական գործունեություն է կասեցվել Սահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը Վարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա Սողոմոնյան