Վրաստանը ՆԳ նոր նախարար ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԳ նոր նախարար է նշանակել Գերոգի Մղեբրիշվիլիին:
Մինչեւ վերջերս 45-ամյա Գերոգի Մղեբրիշվիլին գլխավորում էր պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունը:
«Գեորգի Մղեբրիշվիլին հաջողակ նախարար է եղել, նա հաջող բարեփոխումներ է իրականացրել պրոբացիայի եւ պատիժների կատարման հարցերի նախարարությունում: Վստահ եմ, որ նա արդյունավետ կաշխատի ՆԳ նախարարի պաշտոնում»,-այսօր՝ օգոստոսի 1-ին, ասել է երկրի վարչապետը:
ՆԳ նախարարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը թողեց Վախթանգ Վոմելաուրին, որն այժմ գլխավորում է առանձնացած Պետական անվտանգության ծառայությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



