Էլիտան պատրաստվում է հարսանիքի. Ովքեր են ամուսնանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHraparak.am-ը գրում է.
Հայաստանի իշխանական «էլիտան» վերջին ժամանակներս հարսանիքների պակաս չունի: Hraparak.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում մեր «ինտելեգենտ» սերուցքը կրկին քեֆ-ուրախության է մասնակցելու: Այս անգամ բարեկամական հարաբերություններ են հաստատում ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի ու ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի ընտանինքները:
Մեր տեղեկություններով` Բագրատ Եսայանի որդին պատրաստվում է ամուսնանալ Մանվել Բադեյանի դստեր հետ: Ի դեպ, Մանվել Բադեյանի դուստրը նախկինում ամուսնացած է եղել է «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատիրոջ՝ Մարինա Չատինյանի որդու հետ: Չատինյանի մյուս որդին էլ ամուսնացած է Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ:
Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Բագրատ Եսայանից, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանություն տալ, անգամ խորհուրդ տվեց չանդրադառնալ այս թեմային:



