Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վահագնը վաղուց ամուսնալուծված և ազատ մարդ է. Ջուսը՝ նոր ընտրյալի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Որքան էլ հայտնիները պնդեն, որ հասարակության համար հետաքրքիր պետք է լինի միայն իրենց ստեղծագործական կյանքը, միևնույն է՝ անձնական կյանքում տեղ գտած նորություններն անտարբեր չեն թողնում երկրպագուներին: Երկու օր առաջ երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջի համապատասխան բաժնում ամրագրեց՝ «Հանդիպում է», ինչը համացանցում անիմիջապես դարձավ թեժ քննարկման թեմա: Թեև նա բոլորին հայտնում է, որ անձնական կյանքից մանրամասներ հրապարակել դեռևս չի ցանկանում, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում որոշակի փակագծեր բացեց:

«Ընտրյալս՝ Վահագն Մանուկյանը, 1995-ից 1997 թվականներին եղել է ըմբշամարտի Եվրոպայի, նաև՝ Հայաստանի չեմպիոն, շատ ոսկե մեդալներ ունի, բայց այժմ փաստաբան է: Ի դեպ, նախորդ տարի դարձավ Հայաստանի լավագույն փաստաբանը: Չեմ կարող շատ բան ասել: Կարծում եմ՝ մի քանի ամսից մեր հարաբերությունները հստակ կլինեն, այդ ժամանակ էլ այս թեմայով կզրուցեմ»,-մանրամասնեց երգչուհին:

Արդյոք ներկայիս լռությունը պայմանավորված է նրանով, որ փաստաբանը չի ցանկանում բարձրաձայնել նոր սկսած հարաբերությունների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, իհարկե, նա պատրաստ է բարձրաձայնել, բայց ես չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել: Ես սիրում եմ փաստերի լեզվով խոսել»:

Զույգի փոխհարաբերությունները ձևավորվել են ամիսներ առաջ: Կունենա՞ այն լուրջ ընթացք և նրանք հավերժ միասին լինելու երդում կտան, ժամանակը ցույց կտա: «Սկզբում Facebook-ով էինք շփվում, 10 ամիս նամակագրական կապ պահելուց հետո արդեն կես ամիս է՝ հանդիպում ենք: Մեր հարաբերություններում դեռևս ամեն ինչ լուրջ է: Տեսնենք, թե հետագայում ինչպես կլինի»,-նշեց նա:

Վահագն Մանուկյանը 44 տարեկան է, բայց տարիքային փոքրիկ տարբերությունը երգչուհուն բոլորովին չի անհանգստացնում: Նաև վստահ է՝ իր ճանաչվածությունն իրենց հարաբերություններում առանձնակի մեծ դեր չի խաղացել:  «Ճիշտ է՝ նա ինձանից մի քիչ մեծ է, բայց կարևորն այն է, որ մենք շատ նման ենք միմյանց: Մենք շատ երջանիկ ենք: Ինչ վերաբերում է ճանաչվածությանը, ապա չեմ կարծում, որ նա ինձ ընտրել է հատուկ այդ պատճառով: Հավանաբար, զգաց, որ ես երիտասարդ ու խենթ, իրեն հարազատ անձնավորություն եմ ու սիրեց ինձ»,-խոստովանեց Ջուսը:

Չի բացառվում, որ առաջիկայում շատերը կխոսեն այն մասին, թե Ջուսը «քանդել» է ըմբշամարտիկ-փաստաբանի ընտանիքը: Ասեկոսեներին ի սկզբանե վերջ դնելու նպատակով մեր զրուցակիցը տեղեկացրեց. «Նախապես ասեմ, որ Վահագնը վաղուց ամուսնալուծված և ազատ մարդ է: Ունի 8-ամյա դուստր, ում մենք շա՜տ ենք սիրում, ես չեմ տարբերում՝ նա իր երեխան է, թե իմ: Ես երբեք ընտանիքներ չեմ քանդել, երբեք չեմ գնա այն տղամարդու մոտ, ով ընտանիք ունի: Ասեմ, որ նա էլ արդեն ծանոթացել է մայրիկիս հետ, նրանք միմյանց հավանեցին: Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած «Կամավորների կոալիցիայի» զորքերը կդառնան Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ․ Զախարովա Իրանում գործողությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 100 միլիարդ դոլար. NBC Ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը Վրաստանում Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ դրամահատարանը կսկսի արտադրել Թրամփի պատկերով նոր մետաղադրամ ԱՄՆ-ը ավարտել է Իրանի դեմ hարվածների նոր փուլը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Երևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի Միամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ նոր հարվածներ սկսելու մասինԿոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի Իշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Իրանի դեմ hարձակումների նոր ալիք է սկսել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Հնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն շաբաթ օրը կմեկնի ԱՄՆ Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՌԴ զnրքերը գիշերը hարձակվել են Ուկրաինայի մի շարք մարզերի վրա. կան զnhեր Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանԴեշամը նշել է Իսպանիայից կրած պարտության գլխավոր պատճառը Ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Նավթի գներն աճել են Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ) Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի՞ Հայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր Կամենդատյան