Իսկապես մենք մեծ ուժ ու ավյուն ենք ներդրել, որպեսզի ստանանք այն, ինչ այսօր արդեն հանդիսատեսի դատին է հանձնված. Արփին՝ նոր տեսահոլովակի մասին
ԼԱՅՖՀանգստայան օրերը երգչուհի Արփի Շահնուբարյանի համար առանձնակի կարեւորությամբ նշանավորվեցին. Բալիկի ծնունդին հաջորդող տեւական դադարից հետո երգչուհին վերջապես ներկայացրեց իր նոր՝ «Թամզարա» տեսահոլովակը:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին նախ նշեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ տեսահոլովակը պատրաստ էր, սակայն Արցախում կատարված դեպքերի պատճառով երգչուհին նպատակահարմար չի գտել ավելի շուտ ներկայացնել այն, ապա պատմեց «Թամզարայի» ստեղծման մանրամասների մասին.
«Այս երգն իմ «Գանձեր» ձայնասկավառակի առաջին երգն է ու դեռես այն ժամանակ այս երգի վրա շատ մանրամասն ենք աշխատել, քանի որ որպես առաջին երգ՝ պետք է տպավորիչ լիներ: Երգը մշակել է Գարեգին Առաքելյանը, ով ժողովրդի կողմից բազմիցս լսված այս երգը բոլորովին այլ կերպ է կառուցել: «Թամզարան» հնում համարվել է հարսանեկան կատակ երգ-պար, որոնք պարել են հայկական հարսանիքների ժամանակ: Հետեւելով ժամանակակից երիտասարդների ճաշակին՝ կարծում եմ, մեր օրերում էլ «Թամզարան» իր տեղը կունենա հայկական հարսանիքների ժամանակ»,- պատմեց Արփին ու խոսեց տեսահոլովակի մասին.
Շարունակությունն այստեղ:



