Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Մինասյանը համոզված է, որ Ալիևի նոր արկածախնդրությունը կավարտվի Ադրբեջանի անփառունակ պարտությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը սին է համարում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ առաջ քաշելու եղանակով  հայկական կողմը դուրս է եկել բանակցային գործընթացից: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտի ամենակարևոր սկզբունքներից մեկից՝ ուժի չկիրառման սկզունքից: «Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում: Նախագահը հստակ հայտարարել է, որ հարկավոր է շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, պետք է լինեն հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր արկածախնդրության: Սա է միակ տարբերակը բանակցությունները վերսկսելու համար: Միայն այս դեպքում իմաստ կունենա սկսել բանակցությունները: Այս առաջարկները նոր չեն դրվել սեղանին: Հետաքննության մեխանիզմների  ներդրման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս խոսել են, սակայն Ադրբեջանը մերժել է: Ուստի սին են ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից: Այդ առաջարկների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Պատգամավորի գնահատմամբ՝ հայկական կողմը բանակցային գործընթացը վերսկսելու համար նախապայմաններ է առաջ քաշել՝ հենվելով պատերազմում ձեռք բերած հաջողությունների վրա, իսկ ադրբեջանական կողմի տարբերակը կամ այդ պայմաններն ընդունելն ու բանակցություններին վերադառնալն է, կամ նոր արկածախնդրությունը: «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության: Սակայն ես առավել քան համոզված եմ, որ ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ այս դեպքում ամեն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ, ինչն էլ կհանգեցնի նոր իրավիճա կի, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք խոսել բանակցային նոր փաստաթղթի մասին»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորը նկատեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում կրած պարտությունն Ադրբեջանը փորձել է կոմպենսացնել քաղաքական դաշտում, սակայն այնտեղ էլ ձախողվել է: Նա նշեց, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում հարց է բարձրացրել այն մասին, որ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագրերն ուժը կորցրել են, սակայն դրան հետևել է Մինսկի խմբի համանախագահների հստակ հայտարարությունը, որ հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերն անժամկետ են և ուժի մեջ են մնում:

Նա նաև հավելեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կասեցրել է հակառակորդի հարձակումն ու անցել կանխարգելիչ գործողությունների: Նրա խոսքով՝ կանխարգելիչ գործողությունները որոշ չափով վերացնում են հավանականությունը, որ Ադրբեջանը նոր բլից կրիգի կգնա: «Կան վերլուծություններ, որ եթե այդ հրադադարը չհաստատվեր, ապա  Ադրբեջանի կորուստները ավելի շատ կլինեին, քան եղել են, ինչի արդյունքում նրանք սկսել են հրադադար մուրալ»,- եզրափակեց Մինասյանը:

Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար