Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքական շաբաթ. Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունն աստիճանաբար քաոսային է դարձնում վիճակը երկրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունը շարունակում է տասնյակ կյանքեր խլել: Երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և աստիճանաբար վերածվում է քաոսի: Նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ երկրում ահաբեկչական գործողությունների թիվն աննախադեպ աճ գրանցեց: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը մեկնարկեց թուրքական օդուժի կողմից հերթական անգամ քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծություններով: Քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցեցին թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռ: Հարվածներ հասցվեցին նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:

Զայրացած Թուրքիայի իշխանությունների գործողություններից՝ PKK-ի մարտիկները թիրախի տակ առան երկրի ուժային կառույցներն և զինվորականությանը՝ ահաբեկչություններ իրականացնելով նրանց դեմ: Անհայտ անձը Վանի Արճեշ գավառում կրակ բացեց ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվեց:

Մարդին նահանգում հարձակում տեղի ունեցավ Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Մեքենաները խոցեցին 12 փամփուշտ, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չեղան:

Մուշ նահանգում քուրդ զինյալները ռմբակոծեցին ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզի ավտոմեքենան, որի հետևանքով ստացած ծանր վերքերից նա մահացավ: Մեկ զինծառայող մահացավ Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում. դիմակավոր անձը բանկում կրակեց 27-ամյա սերժանտի վրա, ինչի հարդյունքում վերջինս զոհվեց: Այս ընթացքում Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն ուղարկեց ՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին:

PKK-ի զինկալները հուլիսի 28-ին պայթեցրին Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարը: Պայթյունը տեղի ունեցավ թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա' գազատարի' փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում: Կատարվածի հետևանքով դադարեցվեց իրանական գազի հոսքը Թուրքիա: Իսկ Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին քրդերը պայթեցրին երկու կամուրջ՝ այդպիսով աներթևեկելի դարձնելով ճանապարհը: Արդեն հուլիսի 29-ին քրդերը պայթեցրին Իրաքից եկող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:

Կատարվածից հետո թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ կրակի տակ առավ Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Երկրում ծավալված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 39 նահանգից ձերբակալվեց շուրջ 1302 մարդ: Թուրքական զինված ուժերը հայտարարեցին, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 200 քուրդ զինյալ:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ հրավիրեց, որին մասնակցող երկրների դեսպանները հայտնեցին, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները: Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Ու մինչ երկրում մոլեգնող ահաբեկչական ալիքի վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդների հետ, ի նչպես օրինակ ՌԴ և Իրաքի նախագահների, Հորդանանի թագավորի և Իտալիայի վարչապետի, քուրդ զինյալները շարունակում էին իրենց գործողությունները:

Լիջե գավառում քրդերը կտրեցին թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգեցին նրան' ընտանիքի անդամներին ձեռք չտալով: Էրզրումում և Բայազետում PKK-ի անդամների գործողությունների հետևանքով վիրավորվեց երեք զինծառայող: Հուլիսի 29-ի երեկոյան Դիարբեքիրում թեյարանի վրա իրականացրած կրակոցներից զոհվեց մեկ ոստիկան և քաղաքացի, ևս մե կը՝ վիրավորվեց: Քրդերը զինվորներ սպանեցին ու վիրավորեցին նաև Շըրնաքում: 2 ոստիկան զոհվեց նաև Փոզանթը գավառում: Հուլիսի 30-ին քրդերը հարձակվեցին անգամ Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա:

Երկրում նմանօրինակ քաոսային իրադրության պայմաններում Էրդողանը սկսեց բացահայտել քաղաքական դաշտում քրդերի նկատմամբ իր ունեցած ծրագրերը: Նա կոչ արեց խորհրդարանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը շուտով դիմում ներկայացրեց մեջլիս իր 80 պատգամավորի անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Մինչ այս գործընթացը զարգացում կստանար հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղու թյան դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2 կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Շուտով հայտնի դարձավ, որ ինքը՝ Դեմիրթաշը, դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Գործը հարուցվել է «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

Մինչ երկիրը շարունակվում էր ալեկոծվել ահաբեկչական ալիքներում, երկրում շարունակվում էին բանակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև: Հերթական հանդիպումներից հետո, սակայն, քեմալականները հայտարարեցին, որ ունեն 5 կարևորագույն նախապայման, առանց որի իրականացման կոալիցիայի կազմի մեջ չեն մտնի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico