Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԱԿ-ի կենտրոնակայանում դարձյալ խոսել են Ադրբեջանում տիրող բռնապետությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Մեծ Բրիտանիայում գտնվող «Konkordia Forum»-ի կազմակերպած` «Հանուն փոփոխությունների ֆորում» խորագրով միջոցառման ժամանակ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 200 ճանաչված դեմքեր, քաղաքական-հասարակական եւ գլոբալ հարցերին զուգահեռ խոսել են նաեւ Ադրբեջանում տիրող բռնապետությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ «Հանուն փոփոխությունների ֆորում»-ի առաջին միջոցառումը 2015 թվականին անցկացվել է Լոնդոնի «Gladstone» գրադարանում:

Ըստ թերթի` ֆորումին մասնակցել է նաեւ ամերիկաբնակ ծագումով ադրբեջանցի հասարակական-քաղաքական ակտիվիստ Էմիլ Իսմայիլը, որը ԱՄՆ կոնգրեսականներ Քեյթ Էլիսոնի եւ Իվետ Կլարկի հետ զրույցում քննարկել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը, մարդու իրավունքների խախտումների ու ապօրինի ձերբակալությունների հետ կապված հարցեր:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «աջ ձեռք» համարվող Հումա Աբեդին հետ զրույցում Էմիլ Իսմայիլը նրանից խնդրել է Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում  լինել ադրբեջանական ժողովրդի կողքին:

Էմիլ Իսմայիլը Հումա Աբեդինին տեղեկացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի, ապօրինի դատարանների եւ ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումների մասին:

Ֆորումի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը քննարկել է նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Մեհդի Հասսանի հետ: Հասսանից նա խնդրել է իր հաղորդումներում ուշադրություն դարձնել Ադրբեջանում ապօրինի ձերբակալությունների եւ ժողովրդավարության հարցերին:

Մեհդի Հասսանն իր հերթին ասել է, որ տեղեկացված է Ադրբեջանում բռնապետություն լինելու մասին եւ ափսոսանք հայտնել, որ նման պայմաններում ԱՄՆ-ը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի ռեժիմի հետ:

Նա նաեւ հայտնել է, որ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում ավելի շատ ուշադրություն է հատկացնելու Ադրբեջանի հետ կապված հարցերին:

Ադրբեջանցի ակտվիստը ֆորումի ժամանակ հանդիպել եւ Ադրբեջանում բռնապետական ռեժիմի մասին զրուցել է նաեւ Բրուքլինի քաղաքապետ Էրիկ Ադամսի, ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցների ու «Coca Cola International» ընկերության նախագահ Ահմեթ Բոզորի հետ:

«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ