Արթնացեք գեղեցիկ. Գիշերային դիմակ
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Գեղեցիկ և փայլող մաշկը շատերին թվում է անհասանելի երազանք։ Եվ ամենը ատելի պիգմենտային հետքերի պատճառով, սակայն դրանց դեմ հնարավոր է պայքարել։ Եթե ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը, մի շտապեք գնել թանկարժեք քսուքներ մաշկը սպիտակեցնելու համար, քանի որ այդ կերպ ավելի կվնասեք մաշկին։
Դրա փոխարեն օգտվեք հատուկ տնային պայմաններում պատրաստվող կպչուն դիմակից։ Դրա պատրաստման համար անհրաժեշտ են ընդամենը 3 սովորական բաղադրիչներ, որոնք կարելի է գնել ցանկացած մթերային խանութից։ Այս դիմակը կարելի է օգտագործել մաշկի բոլոր պրոբլեմատիկ հատվածների դեպքում, այդ թվում ոտքերի և ձեռքերի։ Ժամանակի ընթացքում դուք կազատվեք մաշկի պիգմենտային հետքերից, իսկ մաշկը կստանա նուրբ ճենապակ երանգ։
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ մածուն
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղնակը.
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը։ Քսեք դիմակը պրոբլեմատիկ հատվածներին։ Թողեք 15 րոպե, ապա հեռացրեք դիմակը։ Խորհուրդ է տրվում այս դիմակը օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն հեռացնելուց հետո մաշկը կարող է տեղ-տեղ կարմրել։
Օգտագործեք դիմակը շաբաթական 2 անգամից ոչ ավել։
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



