Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂՀ-ում զոհված զինվորը հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shabat.am-ը գրում է.

Պարի միջազգային խորհրդի նախագահ, դոկտոր Ալկիս Ռաֆտիսն այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանում էր, որտեղ մասնակցում էր Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:

Պարարվեստում հայ ժողովրդի բարեկամը հանգամանորեն տեղյակ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, ինչպես նաև այն փաստին, որ սահմանին հակառակորդի նենգ հարվածից զոհվել է ՀՊՄՀ-ի Պարարվեստի բաժնի ուսանող, սերժանտ Նորայր Գասպարյանը: Նրա առաջարկով՝ քաջարի զինվորը հետմահու կպարգևատրվի «Պարի վաստակավոր»-ի կոչմամբ, իսկ նրա լուսանկարը այսօր կտեղադրվի Պարի միջազգային խորհրդի պաշտոնական կայքում՝ ի լուր թշնամու ապօրինի ոտնձգությունների:

«Պարը մշակութային այն արժեքն է, որ դարեր շարունակ ուղեկցել է մեզ: Այսօրինակ մշակույթ ունեցող ազգը անպարտելի է իր ոգով, ապացույցը՝ առաջնագծի այն հերոս տղաները, որ պաշտպանում են ոչ միայն հայրենիքի, այլև մեր մշակույթի և հավատքի սահմանները. դրանից ներս ազգի միասնությունն է»,- Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ու հավելեց՝ պարը եղել և մնում է հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ:

Ալկիս Ռաֆտիսը խոստովանեց՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, իսկ Մանկավարժականում՝ ունենում դրական հույզեր և ապրումներ. «Տարիներ առաջ դասախոսելիս հոգնում էի, բողոքում, հիմա կարոտում եմ»:

Օրը կարևորվեց նաև Պարի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի բացմամբ, որը կղեկավարի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը: Ալկիս Ռաֆտիսը վկայականներ հանձնեց մասնաճյուղի առաջին անդամներին՝ ուսանողներին և «Բերդ» պարային անսամբլին, ինչպես նաև դիպլոմներ դասախոսներին և ուսանողներին՝ 150 ժամ տևողությամբ հայկական պարերի ուսումնասիրում պարային դաս անցնելու համար:

Կարեն Գևորգյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց պարի երախտավորներին, բոլոր ժամանակների նվիրյալներին:

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Ալինա Դանիելյանը մասնագիտական օրվա առիթով ներկայացրեց իր հեղինակած «Բեմական-բնութագրական պարի հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը: Միջոցառումներին ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Պարարվեստի փառատոնների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էմիլ Դիմիտրովը, պարարվեստի երախտավորներ, հյուրեր:

Նշենք, որ Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թ-ից ապրիլի 29-ը նշվում է որպես պարի միջազգային օր՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810):

Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել