Մենք հարգանք ենք պահանջում. Շվեդիայի վարչապետի պատասխանը՝ Լավրովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը՝ երկրի հյուսիսային սահմանն ամրացնելու մասին՝ ի պատասխան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությանը, «անտեղին է»: Այս մասին հայտնում է «Rambler News Serivice»-ը՝ հղում տալով «The Local»-ին:
«Շվեդիան ինքնուրույն է որոշումներ կայացնում՝ կապված պաշտպանության քաղաքականության և անվտանգության հետ: Մենք հարգանք ենք պահանջում մեր հանդեպ, այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուս երկրներին՝ նրանց անվտանգության քաղաքականության հարցում»,- հայտնել է վարչապետը:
Ավելի վաղ Լավրովը «Dagens Nyheter»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում պատասխան միջոցառումներ կիրառել:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



