Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Մարգարյանը՝ նոր սերիալի եւ առաջիկա ամենակարեւոր ծրագրի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Շատ շուտով հայկական արտադրության սիթքոմների շարքին կավելանա եւս մեկը, որի նմանը դեռեւս չկա ոլորտում. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց «ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարողներից մեկը՝  Նարեկ Մարգարյանը:

«Այս պահին ես եւ Սերգեյ Սարգսյանն աշխատում ենք նոր սերիալի վրա, որի նմանը դեռեւս չկա հայկական արտադրությունում: Այն դասական սիթքոմ չէ, շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ է լինելու, վստահ եմ՝ մեր հեռուստադիտողը մեզնից գոհ կմնա»,- նշեց Նարեկն ու ավելացրեց.

«Դեռեւս մտածում ենք դերասանների ընտրության շուրջ եւ ոչ մի հստակ որոշումներ չենք կայացրել, բայց բացեմ մի գաղտնիք՝ շատ հնարավոր է, որ ես եւ Սերգեյը եւս որպես դերասաններ ներկայանանք: Հուսով եմ՝ սիրված դերասաններով հետաքրքիր թիմ կհավաքվի, որից հեռուստադիտողը հաճելիորեն կզարմանա»:

Հետաքրքրվելով, գուցե քաղաքական ուղվածության սիթքո՞մ լինի սպասվող աշխատանքը, Նարեկը պատասխանեց.

«Չեմ կարող բացահայտել ու մանրամասներ ասել, բայց որ հետո իմանաք, թե ինչ է լինելու, կհասկանաք, որ այս թեման շատ ավելի լավն է ու ոչ մի կերպ կապ չունի քաղաքականության հետ»:

Սպասվող սերիալը կցուցադրվի աշնանը՝ «ATV»-ի նոր եթերաշրջանում:

Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը այս պահին աշխատում են մանկական հումորային կոմեդիայի ու նաեւ ՀՀ անկախությանը նվիրված ֆիլմի վրա, այնպես որ, նրա խոսքով, աշխատանքները շատ են ու պետք է հերթականությամբ իրականացնել:

Խոսելով «ԱրմՔոմեդի» հաղորդման մասին՝ մեր այն նկատառմանը, թե մտավախություն չունեն արդյոք, որ հեռուստադիտողի համար անհամատեղելի կլինի նրանց միաժամանակ եւ հաղորդավարներ եւ դերասաններ տեսնելը, Նարեկ Մարգարյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան չկա, որ մեզ հեռուստադիտողը կարող է որպես դերասաններ տեսնել, հատկապես, որ փոքրիկ դրվագներով արդեն հանդես եկել ենք: Չեմ կարծում, որ մարդկանց համար անհամատեղելի կլինի մեզ տեսնել միաժամանակ եւ որպես հաղորդավարներ, եւ որպես դերասաններ: Չէ որ, սա ավելի լայն հնարավորություն է տալիս ավելի շատ հանդիսատես ներգրավել. գուցե գտնվեն մարդիկ, ովքեր սերիալի միջոցով կիմանան «ԱրմՔոմեդի»-ի մասին եւ հակառակը»:

Նոր աշխատանքներով զբաղված լինելը ոչ մի կերպ չի ազդի «ԱրմՔոմեդի»-ի զարգացման վրա.

«Մենք հաստատ ոչ մի դեպքում ստվերում չենք թողնի «ԱրմՔոմեդի»-ին, ավելին ասեմ՝ այս պահին մտածում ենք էջերի մասին, որոնք պետք է ավելանան նոր եթերաշրջանում: Յուրաքանչյուր սիրված հաղորդում պետք է միշտ նորարարություններով ներկայացնել, որպեսզի երբեք չկորի դրա հանդեպ հետաքրքրությունն, ինչն էլ եւ մենք ենք փորձում անել: Ինչպես մեր հեռուստադիտողը տեսավ, վերջին իրադարձություններով պայմանավորված՝ մենք ունեցանք նաեւ անգլալեզու հաղորդումներ, որոնք կկրեն շարունակական բնույթ, եթե լինեն այնպիսի թեմաներ, որոնք կհետաքրքրեն միջազգային հանրությանը: Մեր վերջին նման հաղորդումներից մեկին Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր»-ում լայք էր տվել, ինչը նշանակեց, որ մեր նպատակը հասավ կոնկրետ թիրախի, արձագանքներ ստացել ենք նաեւ օտարազգի սովորական բնակչությունից, ինչն էլ իր հերթին նշանակեց, որ հաջողեցինք»,- ավելացրեց սցենարիստը:

Ի դեպ՝ Նարեկ Մարգարյանն առաջիկայում զբաղված է լինելու ամենակարեւոր գործով.

«Ամռանը կծնվի առաջնեկս, դա ինձ համար ամենակարեւորն է այս պահին: Փորձում եմ բոլոր աշխատանքներս հասցնել, որպեսզի նրա ծնունդից հետո ավելի շատ ժամանակ հատկացնեմ ընտանիքիս: Արդեն ինձ պատկերացնում եմ հայրիկի կարգավիճակում, հիմա սրտատրոփ սպասում եմ նրա հետ հանդիպմանը: Կարծես կնոջս հղիության ողջ ընթացքը մի փուլ լինի, որը կտեղափոխվի շատ ավելի գեղեցիկ հարթության վրա, երբ կծնվի մեր բալիկը»,- նշեց Նարեկն ու հրաժարվեց հայտնել բալիկի սեռը, նրա խոսքով գլխավորը երեխային երջանիկ մանկություն պարգեւելն է, քանի որ դա երջանիկ ապրելու գլխավոր հիմքն է:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան