Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը պետք է պատասխան տա Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի համար. ամերիկացի սենատոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը պատասխան տա ԱՄՆ-ի և միջազգային ողջ հանրության առջև Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի համար: Այս մասին The Hill պարբերականի հոդվածում գրել է Իլինոյս նահանգի հանրապետական սենատոր Մարք Քըրքը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Տարիներով Ադրբեջանը զենք էր ճոճում, իսկ այժմ հարձակում գործեց Ղարաբաղի վրա: Դա 1994թ.-ից ամենալկտի հարձակումն էր: Այդ ռազմական գործողությունները ցույց տվեցին հրադադարն ամրապնդելու անհրաժեշտությունը, որն այժմ չի գործում: Քանի որ հրադադարի վերահսկման համակարգեր չեն եղել, և Ադրբեջանը չի բախվել իր գործողությունների հետևանքների հետ: Այսպես շարունակվել չի կարող: Ես աջակցում եմ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նախաձեռնությունը, որով խաղաղության օգտին ուղղված միջոցներ են առաջարկվում: Առաջին հերթին, բոլոր կողմերը պետք է համաձայնեն շփման գծում դիպուկահարների տեղակայմանը: Երկրորդ հերթին, շփման գծի ողջ երկայնքով անհրաժեշտ է հրետանային կրակի արձակման հավելյալ լոկատորներ և ձայնի չափման սարքեր տեղադրել, որոնց մոնիթորինգը կիրականացներ ԵԱՀԿ-ն: Երրորդ, շփման գծում անհրաժեշտ է ԵԱՀԿ հավելյալ դիտորդներ տեղակայել՝ արդյունավետ մոնիթորինգ իրականացնելու համար: Երկարատև խաղաղության համար երկու կողմերից բարի կամք և վստահություն է պահանջվում:

Բաքվի անամոթ սուտն այլևս անհնար է հանդուրժել: Ադրբեջանը հարձակում է գործում ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխան է տալիս, ապա Ադրբեջանը մեղադրում է հայերին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի նախագահի ադմինիստրացիային Ռոյսի և Էնգելի առաջարկները հասցնել Ադրբեջանի բարձրաստիճան կառավարությանը:

Մենք պետք է ստիպենք Ադրբեջանի իշխանություններին պատասխան տալ Ղարաբաղում հայերի դեմ վերաբերմունքի համար: ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, որը սկսվել է 1995թ., պետք է կողմերին խաղաղ կարգավորման կոչ անի: Հուսալի զինադադար է անհրաժեշտ: Ադրբեջանը պետք է իրականացնի իր պարտավորություններն ու ցույց տա Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը, որ ցանկանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խաղաղ գործընկեր լինել:

Բաքուն պետք է հետևի Ռոյս-Էնգել առաջարկներին: Ալիևի ընտրություն պարզ է. կամ նա գնում է հայերի հետ լուրջ դիվանագիտական բանակցությունների, կամ շարունակում է անօգուտ ռազմատենչ քաղաքականությունը: Եթե նա ընտրի երկրորդը, ապա պետք է գիտակցի, որ ադրբեջանական ագրեսիան միայն կամրապնդի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Կոսովոյի ճանապարհով գնալու փաստարկները: Հույս ունեմ, որ Ադրբեջանը կգիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով…»: 

Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն Մանվելյան