Սեւանա լճի մակարդակը վերջին ութ օրում բարձրացել է վեց սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեւանա լճի մակարդակը 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 44 սանտիմետր բարձրության վրա, որը 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, Արփա-Սեւան թունելային ջրատարով օրական Սեւանա լիճ մուտք է լինում 1 միլիոն 184 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ապրիլ ամսվա գումարայինով՝ 30 միլիոն 281 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ջրերի մուտքն այս տարվա ընթացքում կազմել է 9 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Վերջին ութ օրում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 6 սանտիմետրով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



