Նորվեգիայի ծովափին ուղղաթիռ է կործանվել, որում 15-ից մինչեւ 17 մարդ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆորվեգիայի արեւմտյան ծովափին՝ երկրի երկրորդ խոշոր քաղաքից՝ Բերգենից, ոչ հեռու, ուղղաթիռ Է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին հաղորդել Է Reuters-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը:
Ինչպես գործակալությանը պատմել են ականատեսները, վթարից հետո մի քանի հոգու նկատել են ջրում:
Aftenposten նորվեգական թերթը ճշտում Է, որ օդանավում եղել Է 15-ից մինչեւ 17 մարդ: Ըստ որոշ տվյալների՝ ուղղաթիռը պատկանում Էր նավթարդյունահանող ընկերություններից մեկին, որն զբաղվում Է Նորվեգիայի մայրցամաքային շելֆի մշակմամբ:
Ոստիկանության ներկայացուցիչ Մորտեն Կրոնենը «Ասոշիեյթեդ Պրես»-ին պատմել Է, որ ուղղաթիռն «ամբողջությամբ ոչնչացված Է»: Նրա խոսքով՝ վթարից հետո լսվել Է պայթյուն, երեւում են ծխի քուլաներ: Պատահարի վայր են ուղեւորվում փրկարար ծառայությունները:



