Բրիտանացի գյուտարարն իր ավտոտնակում թռչող մոտոցիկլետ է հավաքել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի ինժեներ Քոլին Ֆյորզը տեսագրել Է ինքնաշեն հովերբայք, որն ինքն Է պատրաստել իր ավտոտնակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեկ օրում ավելի քան մեկ միլիոն դիտում հավաքած տեսահոլովակում նա դրանով մի քանի մետր թռչում Է՝ մոտավորապես 50 սանտիմետր պոկվելով գետնից: Մոտոցիկլետը պատրաստելու համար Ֆյորզն օգտագործել Է պտուտակներով երկու շարժիչներ, որոնք սկզբնապես նախատեսված Էին փարասեյլինգի համար:
Սթեմֆորդ քաղաքում բնակվող Ֆյորզը հայտնի Է իր արտասովոր գյուտերով: 2016 վականի ապրիլի սկզբին պատրաստել Է հրկիզող արկեր արձակող նռնականետ, իսկ 2013 թվականին հերթականությամբ ներկայացրել Է արագընթաց մանկական սայլակ եւ մոտոցիկլետի շարժիչով զուգարանակոնք, որը զարգացնում Է ժամում մինչեւ 88 կիլոմետր արագություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



