Վիլյուչինսկում հրդեհ է բռնկել ատոմային սուզանավում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրդեհ Է բռնկել Վիլյուչինսկում ՌԴ պաշտպանության նախարարության նավանորոգման գործարանում գտնվող ատոմային սուզանավում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նավաշինական ճյուղի մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ հրդեհը հաջողվել Է տեղափակել, սուզանավում Էներգետիկական կայանք եւ զենք չկան:
«Սուզանավում ոչ մեծ ծխոտում Է եղել ցռուկամասի հատվածում: Այժ այն տեղափակված Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ սուզանավից վաղուց են հանվել ատոմային Էներգետիկական կայանքը եւ զենքը, քանի որ 2000-ական թվականների սկզբից այն գտնվում Է օգտահանման մեջ: «Այնտեղ սոսկ նավամարմինն Է մնացել»,- հավելել Է աղբյուրը:
Նա ճշտել Է, որ 949 նախագծի «Անթեյ» ծածկագրով սուզանավը Ռուսաստանաի ռազմածովային նավատորմի կազմից հանվել Է 1998 թվականին:
Լուսանկարը` ТАСС
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



