«Առավոտ». Հանգստյան տան ճոխ գովազդն ու տխուր իրականությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գայթակղվելով Դիլիջանի «Վիլլա Ռեսթ» հանգստյան տան պաշտոնական լուսանկարներով նոր լողազգեստներ էինք գնել: Լողավազանն իրականում տեսնելով՝ պարզ դարձավ, որ լողալու մասին մոռանում ենք: Ընդ որում, հանգստյան տուն մտնելուն պես մեզ աչքալուսանք էին տվել, որ լողավազանը հենց այսօր է լցվել:
Մանկական խաղահրապարակում էլ, ըստ գովազդների, պետք է լիներ ավազե դաշտ, ուստի պատրաստված՝ մանկական բահերով ու փոցխերով, գնացել էինք: Պարզվեց, խոտածածկ տարածք է, պետք է նախ տարածքում «քաղհան» անեինք, որ ավազին հասնեինք: Պարզ է, որ գնացել հասել ես՝ զուտ լողավազանի կամ ավազե դաշտի համար հանգիստդ չես փչացնի: Բայց եթե չունես լողավազան, ի՞նչ իմաստ ունի գլուխ գովել, երբ իրականությունն ի վերջո բացահայտվելու է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



