Թրամփի երկնաքերում կասկածելի փոշի են գտել, բժիշկները զննում են վեց մարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկները նախազգուշական նպատակով մեկուսացրել են վեց մարդու, որոնք միլիարդատեր Դոնալդ Թրամփի երկնաքերում են գտնվել այն բանից հետո, երբ շենքում կասկածելի փոշի պարունակող նամակ Է ստացվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նրանց թվում, որոնց զննում են բժիշկները, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատիրոջ նախընտրական շտաբի աշխատակիցներ են եւ մի ոստիկան: Նախնական տվյալներով՝ կասկածելի ծրարը բացվել Է «Թրամփ-թաուեր» կոչվող բարձրաբերձ շենքի հինգերորդ հարկի գրասենյակում: Այդ շենքն օգտագործում են այն աշխատակիցները, որոնք միլիարդատիրջն օգնում են անցկացնելու ընտրարշավը:
ՈրեւԷ վտանգ ներկայացնում Է արդյոք փոշին, ներկայում պարզ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
5
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել



