Նարեկ Սարգսյանը շինարարության ոլորտի խնդիրների լուծումը տեսնում է բարեփոխումների ծրագրի իրականացմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց շինարարության ոլորտի բարեփոխումների ծրագիրը: ՀՀ քաղաքաշաինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ ոլորտում ներկայում առկա են հետևյալ խնդիրները՝ շինարարության արժեքի գնագոյացման, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման արժեքի հաշվարկման, շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողության իրականացման գործընթացներում, ինչպես նաև սեյսմակայուն շինարարության, շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար նորմատիվային փաստաթղթերում: Ծրագիրն ուղղված է նշված խնդիրները վերացմանը:
«Առաջիկա տարիներին նախատեսվում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության ոլորտները կարգավորող իրավական դաշտի համապատասխան փոփոխություններ, որոնք խթան կհանդիսանան քաղաքաշինական գործունեության կայուն զարգացման համար»,- ասաց Սարգսյանը:



