Տղամարդուն ծեծել են հայտնի դերասանի հետ նմանության պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի Մարիո Լիկատոն անծանոթի կողմից ծեծի է ենթարկվել` Շայա Լաբաֆի հետ նմանության համար:
Նա այդ օրը մեկնում էր Նյու-Յորքի բարերից մեկում կայանալիք համերգի: Հարձակվողը նրան հանկարծակիի է բերել, երբ նա դուրս է եկել մետրոյից:
«Ես չեմ տեսել, թե ինչպես է նա մոտենում,- պատմում է տուժածը,- միակ բանը, որ ես տեսա, դա նրա բռունցքներն էին: Ես արթնացա արյան մեջ և կոտրված ակնոցներով»։
Նրա խոսքերով, հարձակվողը ասել էր, որ նման բան է անում, որովհետև Մարիոն նման է Շայա Լաբաֆին:
Ականատեսները շտապօգնություն էին կանչել, իսկ ոստիկանությունը սկսել է հարձակվողի որոնումները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



