ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Մատաղիսի հրթիռակոծման տեսանյութը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմն ապրիլի լույս 28-ի գիշերը հրթիռակոծել Մատաղիսը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ նշվում է. «Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 2 8-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը»:



