Հալեպում ավիահարվածից հիվանդանոց Է ավերվել. «Բժիշկներ առանց սահմանների»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային կազմակերպությունը հայտարարել Է, որ ավիահարվածից Սիրիայի Հալեպ քաղաքում հիվանդանոց Է ավերվել, ինչի հետեւանքով զոհվել Է 14 մարդ, որոնց թվում կան հիվանդներ եւ անձնակազմի անդամներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկատվությունը զետեղվել Է Twit ter սոցիալական ցանցում կազմակերպության Էջում:
«MSF-ի կողմից աջակցվող Հալեպի հիանդանոցն ավերված Է, առնվազն 14 հիվանդներ եւ աշխատակիցներ զոհվել են. զոհվածների թիվը կարող Է ավելանալ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Կազմակերպության տվյալներով՝ հիվանդանոցի վրա ավիահարվածն իրականացվել Է ապրիլի 27-ին: Զոհվածների թվում կա երեք բժիշկ:
«Մենք դատապարտում ենք Հալեպի Ալ Քուդս հիվանդանոցի ոչնչացումը, դա մարդկանց զրկել Է անհրաժեշտ բուժօգնությունից»,-ասված Է կազմակերպության հաղորդագրության մեջ, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:



