Գողություն եկեղեցուց. 24-ամյա Գոռին բերման են ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 29-ին, ժամը 14.00-ին, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու հոգեւոր սպասավորից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու 1-ին հարկից, օգտվելով իր անուշադրությունից, գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մխիթար Հերացու փողոցի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 24-ամյա Գոռ Ղ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է վերը նշված հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



