Ի՞նչ են խորհրդանշում թանկարժեք քարերը
ԼԱՅՖԴեռ անտիկ ժամանակաշրջանից սկսած, շատերն են խոսել քարերի մոգական ուժի մասին, ինչպես նաև որ նրանք էներգակիր են, ունեն թե՛ դրական, թե՛ բացասական էներգիա:
Ագաթը պաշտպանում է չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն ու առողջություն, առնականություն ու հանգստություն:
Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:
Ալմաստն անմեղության խորհրդանշանն է, համարձակություն ու հաստատակամություն ու երջանկություն է պարգևում այն կրողին: Այս քարը հարմար է ուժեղ էներգետիկայի տեր մարդկանց, հակառակ դեպքում քարը տկարանում է:
Մեղեսիկը պաշտպանում է հարբեցողությունից, սանձում կրքերը, համարվում է «այրիի քար»:
Բերիլն օգնում է զգացմունքների կայունությանը, ճանապարհորդների բարի ուղեկիցն է:
Փիրուզը երջանկության քարն է, օգնում է սիրահարներին, անփոփոխ ու հավատարիմ սեր է խորհրդանշում:
Հակինթը հաջողության և ուժերի ամրապնդման խորհրդանշանն է:
Նռնաքարն ուրախացնում է սիրտը և հաշտեցնում է ընկերների հետ:
Մարգարիտը պաշտպանում է անպատասխան սիրո տառապանքներից, ուստի պետք է կրեն չամուսնացած աղջիկները:
Զմրուխտը երջանկություն է պարգևում:
Մարջանը պաշտպանում է կայծակից ու չար աչքից, իսկ ահա լազուրիտը գերազանց է բուժման համար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



