Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է կատարվում առաջնագծում․ սիրողական վերլուծություն

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նախ՝ ինչո՞ւ սիրողական։ Թեկուզ նրա համար, որ ո՛չ ՊՆ-ի պաշտոնատար անձ եմ, ո՛չ կրտսեր սերժանտ հալովս հավակնում եմ ռազմական փորձագետ լինելուն, ո՛չ էլ ինչ-որ անոնիմ բարձրաստիճան աղբյուրներ ունեմ։ Պարզապես փորձում եմ հասկանալ վերջին երկու օրերի իրադարձությունները՝ ինչպես առաջնագծում, այնպես էլ աշխարհաքաղաքական դաշտում։

Այսպիսով, մի քանի դիտարկումներ․

1․ Պատերազմի առաջին շոկային-էյֆորիկ փուլը անցանք և հիմա թևակոխում ենք մի նոր փուլ, որտեղ շատ նրբություններ կան։ Օրինակ՝ Ադրբեջանի հանրության զգալի մասը արդեն հասցրել է մարսել իրենց քարոզչությունը, համաձայն որի, իրենց քաջարի բանակը ջախջախել էր Արցախի բանակին։ Հրաշալի է, որովհետև նույն այդ քարոզչամեքենան պետք է հիմա բացատրի իրենց ժողովրդին, թե այդ դեպքում ինչպե՞ս է «ջախջախված» հայկական բանակը երկու օր շարունակ սիստեմատիկ հողին հավասարեցնում շփման գծից մինչև 25-30 կմ խորության վրա գտնվող ադրբեջանական բնակավայրեր։

2․ Ըստ ամենայնի, մենք իրոք հետ ենք վերցրել կորցված դիրքերը։ Առնվազն՝ հյուսիսային ճակատում։ Ինչո՞ւ դա այդքան հեշտ կարող էր ստացվել մեզ մոտ և ինչո՞ւ դա չեն հաստատում պաշտոնապես։

- Ինչպես դեռ ակտիվ բախումների օրերին էի նշել, որ դիրք ասվածն անառիկ ամրոց չի և դիրքը կարելի է կորցնել, իսկ հետո հետ վերցնել։ Ընդ որում, մեր կորցրած դիրքերը հետ վերցնելը ավելի դյուրն է, որովհետև հասկանալի է, որ դրանք հարմարեցված էին դեպի հակառակորդի կողմը կրակային արդյունավետ ազդեցություն իրականացնելու համար․ խրամաբջիջներ, դոտեր, դզոտեր և այլն։ Հարմարեցված են, որովհետև եղել են մերը, իսկ մենք դեպի մեր կողմ ուղղված խրամաբջիջ հո չէի՞նք կառուցել։ Հակառակորդը՝ գրավելով դրանք, չէր կարող պարզապես վերցնել ու շրջել դրանք, այլ պետք է նորերը կառուցեր, ինչի համար ո՛չ բավարար ժամանակ ուներ, ո՛չ էլ՝ շատ մեծ հանարվորություններ։ Բացի դրանից, մեր հրտեանին հրաշալի տիրապետում է տեղանքին, այդտեղի կոորդինատներին և շատ ավելի արդյունավետ կարող է գործել այն բնագծերի վրա, որոնք 20 տարի շարունակ մանրամասն դիատրկել է, քարտեագրել է և չափագրել է։

- եթե անգամ մենք փառապանծ կերպով ազատագրել ենք բոլոր կորցված դիրքերը, պաշտոնական մակարդակով դա հայտարարելը խնդրահարույց է, որովհետև դիվանագիտական ճակատում բարդ կլինի բացատրել, թե ինչպես ենք դիրք վերցնում՝ հրադադարի ռեժիմ պահելով։ Փոխհրաձգությունները և հրետանային հարվածները ստատիկ գործոններ են, որոնք շփման գծի կոնֆիգուրացիայի փոփոխություն չեն ենթադրում, իսկ այ դիրք վերցնելն արդեն կոնկրետ զորաշարժ է, որը չի կարելի իրականացնել՝ առանց հարձակվողական գործողություն վարելու, իսկ դա արդեն խնդիր է։ Խնդիր է այնքանով, որքանով առնվազն պետք չէ դրա մասին պաշտոնապես հայտարարել։

3․ Էդքան բողոքում ենք նրանից, որ մերոնք անհամաչափ հարվածներ չեն հարցնում խոստացվածի պես։ Կրկին անգամ նայեք նախորդ կետին։ Միրբաշիր-Տերտերը էլ չկա, ինչը չեն թաքցնում անգամ ադրբեջանցիները։ Հրետակոծվում են բազմաթիվ այլ բնակավայրեր։ Ի՞նչ է ասում հայակական կողմը․ հակառակորդը հրետանին տեղակայում է բնակավայրերում, մենք էլ ստիպված խփում ենք։ Ի՞նչ ունենք գործնականում․ հրետակոծված Մարտակերտ, Մատաղիս, Թալիշ ու էլի մի երկու գյուղ, իսկ իրենց մոտ նույնիսկ բացառապես իրենց աղբյուրներից օգտվելով, տեսնում ենք, որ մերոնք հարվածներ են հասցնում այն մաքսիմալ խորությամբ, որը թույլ է տալիս մեր հրետանու հնարավորությունները (չհաշված տակտիակակն հրթիռներն ու չինական հրետանային հեռահար համազարկային կայանները)։ Մի բողոքեք, հասկացեք սա և լուռ ժպտացեք։

4․ Ըստ ամենայնի, դրված է կարճաժամկետ նպատակ՝ վերականգնելու 4-օրյա մարտերում կորցված բոլոր դիրքերը։ Ավելինի մասին տեղյակ չեմ ու կարող եմ միայն ենթադրել, բայց ենթադրել չեմ ուզում։

Առայժմ այսքանը։ Մնում է արդեն որերորդ անգամ կրկնել միայն, որ ռամի դաշտի հաջողությունները պետք է հենված լինեն ամուր թիկունքի վրա, այնպես որ, առաջնագծի վճռական գործողությունները պետք է զուգորդված լինեն թիկունքում ոչ պակաս վճռական ու արմատական փոփոխությունների հետ։

Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը