Օրվա կադրը. «Յաշիկ-Մերսեդեսն անցավ, ավտոբուսին պարտադրվեց շրջանցում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ի ընթերցողներից մեկը մեզ է տրամադրել հետեւյալ լուսանկարն ու պատմել, որ ապրիլի 24-ին 33 համարի ավտոբուսով երթևեկելիս (Էրեբունի-Դավիթաշեն), Ծիծեռնակաբերդի ճանապարհին, ինքը եւ ավտոբուսի մի քանի տասնյակ ուղեւորներն արժանացել են ոչ պատշաճ վերաբերմունքի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Կիեւյան կամուրջ տանող նորակառույց ճանապարհը ոստիկանները փակել են հասարակական տրանսպորտի համար՝ ստիպելով Հալաբյան փողոց հասնել Մալաթիա-Սեբաստիայով: Սակայն, ուղեւորների աչքի առաջ, ճանապարհային ոստիկանները նորակառույց ճանապարհը բացել են թանկարժեք պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի համար: «Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը քաղաքացիների եւ հասարակական տրանսպորտի համար փակում են, «Յաշիկ-Մերսեդեսի» համար՝ բացում»,- վրդովված նշեց մեզ ահազանգած քաղաքացին:




