Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են ռազմական հռետորաբանությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բաքվում ապրիլի 26-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումը, որը Հայաստանը բոյկոտել է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հրաժարվել է մասնակցել` ուղարկելով միայն տեսաուղերձ: Այդ միջոցառմանը չեն մասնակցել շատ երկրների առաջին դեմքեր: Բայց, իհարկե, այնտեղ էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սպասվում էր, որ Ալիևն ու Էրդողանը պետք է առիթն օգտագործեին ու «թունդ» հակահայկական ելույթներ ունենային:

Բայց զարմանալիորեն այնքան էլ այդպես չեղավ: Իհարկե, Ալիևը խոսել է Արցախյան հակամարտության մասին, մեղադրել Հայաստանին Արցախն «օկուպացնելու», «ադրբեջանական դարավոր մշակութային ժառանգությունը ոչնչացնելու» և այլ ֆանտաստիկ մեղքերի մեջ: Կրկնել է մանկության հեքիաթը, թե «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց դրան զուգահեռ Ալիևը մի փոքր մեղմել է տոնայնությունը` մասնավորապես նշելով. «Հիմա մենք փորձում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Մենք չենք ցանկանում պատերազմ և արյունահեղություն»:

Թե «հիմա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ինչ փորձերի» մասին է խոսքը, Ալիևը չի մանրամասնել: Բայց ինչ-որ բան կարելի է ենթադրել այն փաստից, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդանրապես չի անդրադարձել Արցախյան հակամարտությանը, չի խոսել հայերի մասին, ինչը տարօրինակ է թվում: Տարօրինակ է այն պարագայում, երբ Ադրբեջանն այս պատերազմական օրերին այդքան ունի իր միակ դաշնակից, արյունակից Թուրքիայի աջակցության և գոտեպնդման կարիքը:

Բայց հետո պարզվեց, որ Էրդողանի փոխարեն որոշել է խոսել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Իհարկե, պետք է խոսեր որևէ թուրք պաշտոնյա, այլապես ադրբեջանցիները կհարցնեին վերջում թուրքերին, թե «եկել եք Բաքու, բան չեք խոսում, որ ի՞նչ անեք»: Ահա, թե ինչ է խոսել թուրք նախարարը: Նա անդրադարձել է Ռուսաստանի վարչապետի և արտգործնախարարի հայտարարություններին: Մեդվեդևն ակնարկել էր, որ Թուրքիան է կանգնած հակամարտության սրացման հետևում, իսկ Լավրովը Երևանում նշել էր, որ Թուրքիան պատերազմի կոչ է անում, ինչն անընդունելի էր համարել:

Եվ իսկապես, քառօրյա պատերազմի առաջին օրերին Թուրքիան բարձր մակարդակով խոսում էր ոչ թե հրադադար հաստատելու, խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, այլ միակողմանի իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին` փաստացի արդարացնելով վերջինիս ռազմական հարձակումը Արցախի դեմ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատերազմում կարող է շահագրգռված լինել միայն Ադրբեջանը և միայն Բաքուն է Ալիևի մակարդակով տարիներ շարունակ խոսում ռազմական ճանապարհով խնդրի լուծման մասին:

Չավուշօղլուն հերքել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ծիծաղելի համարելով նրա ակնարկները, որ հակամարտության սրման հետևում կանգնած է Թուրքիան: Ապա նա հերքել է Լավրովի հայտարարությունը` շեշտելով, որ «Թուրքիան երբեք որևէ մեկին պատերազմի կոչ չի արել»: Նա վերջում հավելել է, որ Թուրքիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում` խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Եվ այսպես, մի կողմ թողնելով Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ ադրբեջանա-թուրքական հայտնի բանահյուսությունը, կարելի է արձանագրել, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իրավունք ունենալու մասին խոսելու փոխարեն հանկարծ Ալիևն ասում է, որ պատերազմ և արյունահեղություն չի ուզում: Թուրքիայի միանձյա տիրակալ Էրդողանն ընդհանրապես չի խոսում Արցախի և հայերի մասին: Նրա փոխարեն դա անում է արտգործնախարարը՝ այն էլ անհույս փորձեր անելով արդարանալ: Չավուշօղլուն նույնպես, ի դեպ, շեշտում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իհարկե, միամտություն է կլինի կարծելը, որ հանկարծ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները մեկ օրում դարձան այդպես խաղաղասեր: Դա, միանշանակ, Հայաստանի կոշտ և անզիջում դիրքորոշման արդյունք է: Հայաստանի նախագահը Bloomberg-ին տված հարցազրույցում փաստացի հստակ հասկացնել տվեց, որ հայերը չեն վախենում պատերազմից, իսկ բանակցություն կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ լինեն զինադադարի վերականգնման հստակ երաշխիքներ:

Մյուս կողմից` Ադրբեջանի վրա փաստացի ուժեղ միջազգային ճնշում է գործադրվել ամենից առաջ Ռուսաստանի կողմից, որի հետ համաձայն են ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Էրդողանի լռությունը, ըստ ամենայնի, նշանակում է, որ Թուրքիան Ալիևին թույլատրում է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Իհարկե, միանշանակ այս ամենը պնդելու համար պետք է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը: Չի կարելի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության համեմատ մեղմ հայտարարություններից ենթադրել, որ նրանք իսկապես անկեղծ ցանկանում են խնդրի խաղաղ լուծում: Բայց որ նրանց վարքագծում նկատվում է կտրուկ փոփոխություն, ակնհայտ է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն պարզապես հարկադրված է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, թեկուզ ժամանակավորապես:

Պատերազմով և դրա սպառնալիքով Հայաստանին հնարավոր չէ որևէ զիջում պարտադրել, ինչի ապացույցն է այն, որ տապալվեց 1994թ. եռակողմ զինադադարից դուրս գալու Բաքվի ծրագիրը:

Տիգրան Խաչատրյան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին