Հայ փորձագետները շարունակում են հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին
ԲԼՈԳՀրանտ Մելիք-Շահազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ փորձագետները շարունակում են հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին։ Գիշերը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցն են հրապարակել։ Մինչ այդ՝ Աղասի Ենոքյանի և այլն։
Չեմ ուզում կոպիտ լինել, բայց հատկապես այս փուլում նման համագործակցությունն ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Ո՞րն է դեպի ադրբեջանական մամուլ այսպիսի մղման պատճառը։ Միթե՞ ոչ մի դիսկոմֆորտ չեն զգում, երբ որ պատասխանում են նրանց՝ բացահայտ արհամարհական և քարոզչական երանգավորումներով հարցերին... Չգիտեմ։ Փաստը միայն այն է, որ հաքքին.ազ֊ը վաղուց արդեն տեղեկատվական գործոն է դարձել ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Այդ թվում՝ ի շնորհիվ հայ փորձագետների ջանքերի։ Ապրեք, տղերք...
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



