Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ իմ պապայի նկարի մեջ դիր, թող ինձ սիրի, էլի հանի». Զոհված Հարությունի երեխաները կարոտում են հորը (տեսանյութ,լուսանկարներ)

ՖՈՏՈ

168.am-ը գրում է.

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ընթացքում զոհված Հարություն Աբրահամյանը ծնվել է 1985թ.: Ծառայել է Օմարի լեռնանցքում. դիպուկահար էր: Հարությունն ընտանիքի միակ զավակն էր: Պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում: Մայրը 2-րդ կարգի հաշմանդամ է: Հ. Աբրահամյանը երեք անչափահաս երեխաներ ունի` մեկ որդի և երկու դուստր:

«Վախ չուներ»
Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը, պատմում է, որ որդին ծնվել է Շամխորի շրջանում. «Ծնվելուց հետո երեխան մեծ դժվարություն է քաշել, որովհետև մայրը ծննդաբերությունից հետո հիվանդացավ: Մեծացել է նեղության մեջ: Ես էլ միշտ դրսի մարդ եմ եղել: Գաղթել ենք այստեղ: Ես շարժմանն եմ մասնակցել, ամիսներով չեմ կարողացել գալ, միշտ սահմանին եմ եղել: Ինքը տղամարդկային շատ հատկություններ ուներ. ոչնչից չէր նեղվում, ուժեղ կամք ուներ, տրտնջացող չէր, որ բողոքեր, ասեր՝ պա՛պ, ինչո՞ւ ես գնում՝ մամային թողած, ասում էր՝ ես ամեն ինչ տանը կանեմ»: Հոր խոսքով՝ Հարությունը միշտ էլ հայրենասեր է եղել. այդպես է դաստիարակվել թե՛ իր, թե՛ մոր կողմից: Հնարավորություն է ունեցել այլ գործերով զբաղվել, սակայն ընտրել է հայրենիքի պաշտպանությունը:

Harutyun (8)

«Ռուսաստանի տարբեր շրջաններից, Մոսկվայից, Գերմանիայից են կանչել. շատ ընկերներ, բարեկամներ ունեմ: Չի գնացել: Ընտրեց հայրենիքի պաշտպանությունը: Ընտրեց այն, ինչ ես արել եմ: Ինքս դիպուկահար եմ եղել»,- ասում է հայրը՝ նշելով, որ Հարությունը շատ մեծ հետաքրքրություն է ունեցել զենքի նկատմամբ: Ասում է՝ նա քննությունները միշտ գերազանց է հանձնել, օգնել զինվորներին. «Շատ ռիսկով էր: Վախ չուներ: Պապական խոսք է՝ որդին հորից առավել կլինի: Ու ինքն ինձ ասում էր՝ պա՛պ, ես քեզնից առավել եմ լինելու: Բայց իր կյանքը կարճ տևեց: Ի՞նչ ասենք: Աստծո կամքն էր դա: Ինքն այդքանը գիտեր. մի քանի բան ասաց: Երբ ասում էի՝ Հարո՛ւթ, երեխեքին տեր կանգնի՛ր, ասում էր՝ պա՛պ, տղա չես պահել, գոնե թոռներ պահի՛գ Նվիրված էր միայն հայրենիքին: Ինձնից ինչ լսել, սովորել էր: Ասում էր՝ եթե մենք չպահենք մեր հայրենիքը, ո՞վ պիտի պահի»: Վերջին շրջանում Հարությունը ծառայել է Օմարի լեռնանցքում:

Harutyun (2)

«2-3 սպիտակ մազ ուներ: Ասում էր՝ Օմարն իմ մազերը սպիտակեցրեց»,- հիշում է Հարությունի մայրը՝ տիկին Վարսիկը: Նրա խոսքով՝ որդին շատ է սիրել ծնողներին, հարազատներին, ընկերներին, աշխատասեր է եղել. Հարությունը եղբայր է ունեցել, ով 1 տարեկան հասակում պատվաստումից հետո մահացել է. «Երկու որդի ունեմ, հիմա երկուսն էլ երկնքում են, ես էլ Սուրբ հոգով եմ մխիթարվում»: Մոր խոսքով՝ որդին շատ նպատակներ, ծրագրեր ուներ. ցանկանում էր մեծացնել բնակարանը. «Շատ նպատակներ ուներ, որ անկատար մնացին»: Հարությունի մորաքույրը՝ տիկին Նինան էլ հիշում է, որ դեռ վաղ հասակում Հարությունին հետաքրքրել է զենքը. մի անգամ Հարությունը խաղացել է խաղալիք ավտոմատով. «Տատիկը փախել է այս ու այն կողմ, տատիկին ասել է՝ Լուսի՛կ տատիկ, գյուլլի դեմից ո՞ւր ես փախնելու»:

Մորաքույրը հիշում է նաև, թե ինչպես է վերջերս առատ անձրևի պայմաններում Հարությունը խորոված պատրաստել. «Շատ հյուրասեր էր: Ինքը մի ուրիշ ձևի տղա էր: Բոլորս իրեն շատ ենք սիրում, շատ ենք ափսոսում, շատ ենք ցավում, բայց ի՞նչ անենք, չենք կարող ոչինչ անել»:

Harutyun (7) Harutyun (3)

«Իմ տղու կորուստն ինձ շատ խեղճացրեց»
«Երբ պիտի գար տուն, արդեն պատերազմը սկսվում է, իրենց հրաման են տալիս, որ օգնության գնան, գյուղը նորից ետ վերցնեն: Դեռ հաստատ տեղեկություն չունեմ՝ ինքն ինչ է արել, բայց մի երկու խոսք է հասել, որ մեծ գործ է արել: Ասում են, որ երբ նկարահանող սարքը եկել է, ինքը տեսել է ու տղաներին ասել է՝ փախեք, մեզ նկարում են, նավոդկի տակ ենք: Բայց ինքն ընկերոջ հետ մնացել է այնտեղ: Սնարյադն էլ հենց իր ոտքի կողքին է տրաքել: Գրադի սնարյադ է եղել»,- պատմում է Հարությունի հայրը:

Harutyun (1)

Ապրիլի 2-ին, երբ հայրը խոսել է որդու հետ, վերջինս հորդորել է չզանգել՝ դրությունը խառն է, ասել է, որ ինքը կզանգի. «Սմենափոխ էին արել, պետք է գային տուն: Այդ օրը, երբ գնացել էի դիմավորելու, տեսա՝ ուշանում է, զանգեցի, ասաց՝ էլ չզանգես, դրությունը վատ է, մենք կարող է չգանք: Ես էլ պատրաստված էի, որ պետք է գնայի: Հասել էի շրջան, որ այնտեղից մեր ազատամարտիկներով գնանք: Զանգեցին, ասացին, որ այդպիսի լուր կա: Իր հրամանատարն իմ մարտական ընկերն է: Զանգեցի, ասաց՝ այդպիսի բան չկա, սուտ են ասում: Հետո, երբ զանգեց, ասաց՝ չէի կարողանում ասել, որ այսպիսի բան է եղել, որովհետև իմ լավագույն զինվորն էր, շատ վնաս ենք տվել՝ 1-ին 100-ը: Նրանց վնաս ենք տվել, բայց իմ որդու կորուստըգ Ես պատերազմում ընկեր եմ կորցրել. շատ զոհ չէինք տալիս. 100-ը նրանց կողմից էր լինում, 1-ը՝ մեր, բայց դա մեզ համար մեծ ցավ էր, որովհետև մերը նրանց ոչ թե 100-ը, այլ 1000-ն արժե: Մեր ամեն զինվոր մեզ համար շատ թանկ է: Ես հարյուրավոր վնաս եմ տվել, թշնամու կենդանի ուժ եմ ոչնչացրել, բայցգ Ես շատ բան եմ տեսել, իմ աչքից արտասուք չի կաթացել, բայց իմ տղու կորուստն ինձ շատ խեղճացրեց»:

«Ինչ ուտում է, ասում է՝ էս իմ պապայի փայն է»

Հարությունի որդին՝ Մխիթարը, 8 տարեկան է. Մարիամը՝ 6, Մանեի 4-ամյակը դեռ չի լրացել: «Իրենք ամեն ինչ հասկանում են: Ասում են՝ թուրքը մեր պապային խփել է: Էն փոքրն ասում է՝ պապի՛, դու կարո՞ղ ես Հիսուսի հետ խոսել, ասում եմ՝ հա: Ասում է՝ դե Հիսուսին ասա՝ ինձ էլ տանի պապայի մոտ: Ասացի՝ բալի՛կ ջան, բոլորս էլ գնալու ենք, բայց մի քիչ հետո: Իր խոսքերով շատ է նեղում մեզ: Ինչ ուտում է, ասում է՝ էս իմ պապայի փայն է»:

Harutyun (5)

Հոր խոսքով՝ Հարությունի տրամադրությունը միշտ էլ լավ է եղել, բայց նա սպասել է պատերազմի: «Ինքը սպասում էր այդ պատերազմին: Ասում էր՝ երբ գարունը բացվի, անպայման կսկսվի: Ասում էր՝ ես պիտի իմ ընկերոջ հետ մինչև վերջ պայքարեմ, մեր հողերը պիտի վերադարձնենք: Ինքը գիտեր ողջ պատմությունը, թե ինչպես է եղել, որ տարածքներ են մնացել ադրբեջանցիներին»,- ասում է զինծառայողի հայրը՝ նշելով, որ ուզում է՝ հայ ազգը հույս չդնի ուրիշ ոչ մեկի վրա:

«Իր հույսն իր վրա դնի, մեկ էլ՝ Աստծո: Ես պատերազմի դաշտում հավատացյալ եմ դարձել: Ես Աստծո հետ հանդիպել եմ, ու Աստված ինձ հետ շատ հրաշքներ է կատարել: Ես նրանց հատուկ խմբից միանգամից 37 հոգու եմ խփել Աստծո օգնությամբ: Ռազվեդկի մեջ եմ ընկել ու միայնակ սաղ-սալամաթ դուրս եկել: Դա անհնարին բան էր, բայց Աստված ինձ հետ խոսել է, ասել է՝ եթե ես չլինեմ, դիակ ես: Ու այն օրվանից ես ճանաչել եմ իմ տիրոջը: Ես հիմա Աստծուն հավատում եմ, պաշտում եմ, բայց ինչ անում եմ, Աստծո միջոցով եմ անում: Թող մեր ժողովուրդն էլ Աստծով անի, մեր ղեկավարներն ինչ անում են, թող Աստծո օրենքով անեն,- ասում է Հարությունի հայրը՝ շարունակելով,- Ինքս պատրաստ եմ իմ Աստծով դուրս գալ իմ թշնամու դեմ:

Harutyun (4)

Եթե Աստված թողած լիներ, մեր տղաներն ո՞վ էին այնքան զենքի, զորքի դեմ: Մի հասարակ ավտոմատով այդքան ուժի դեմ պայքարել են, պահել, նույնիսկ մեկ մետր չեն նահանջել: Աստված է մեզ ուժ, զորություն տալիս, որ չվախենանք այդ անարխիստներից, նրանք շակալի պես ապրանք են»: «Ես տղա եմ կորցրել, բայց ոչ մեկի չեմ ցանկանա, նույնիսկ իմ թշնամուն: Մենք կռվող մարդիկ չենք, որ սրա-նրա ունեցվածքին տիրանանք: Մեր հողը մեզ հերիք է: Մեզ պետք չէ դրդեն պատերազմի, եթե դրդեն, պիտի մեր Աստծով դուրս գանք»,- եզրափակում է Հարությունի հայրը:

«Հիմա էլ կարոտից չի սնվում»
Հարությունն արդեն 8 տարի ամուսնացած էր: Կինը՝ Արփինեն, պատմում է, որ իր հայրն ու Հարությունի հայրը մարտական ընկերներ են. «Փոքր ժամանակ ինձ իմ սկեսրայրն է տեսել: Այդպես եկել են ուզելու»: Արփինեի խոսքով՝ Հարությունը շատ լավ հայր է եղել, շատ լավ որդի իր ծնողների համար: Շատ հոգատար էր, ընկերասեր, հայրենասեր. «Երբ տանը երկար էր մնում, ու երեխաները ջղայնացնում էին, օրերն էր հաշվում՝ երբ է գնալու սահման»: Երեխաների համար հոր կորուստը ծանր է.

Harutyun (5)

«Փոքրը շատ դժվար է տանում: Փոքրի հետ շատ էր կապված: Խաղալիք հեռախոսը վերցնում, զանգում է պապային՝ ե՞րբ ես գալու: Մենք իրեն ասել ենք՝ պապան Հիսուսի մոտ է՝ երկնքում է, քեզ այնտեղից տեսնում է: Ասաց՝ պապիկ, կարո՞ղ ես Հիսուսի հետ խոսել, ասաց՝ հա՛, ի՞նչ ասեմ, ասաց՝ ասա ինձ էլ տանի պապայիս մոտ: Չի կարողանում: Այն երկուսն իրար հետ են խոսում, մեզ չեն ասում, բայց փոքրըգ Ինձ ասում է՝ իմ պապայի նկարի մեջ դիր, թող ինձ սիրի, էլի հանի: Մի երկու օր առաջ հիվանդացավ, տաքությունը բարձրացավ, տարանք բժշկի, դեղ են տվել, հիմա էլ կարոտից չի սնվում»:

«Զինվոր եմ դառնալու, ամեն կռիվ էլ գնալու եմ, երկու կռիվ եմ գնալու»

Հարությունի որդին՝ Մխիթարը, ասում է՝ հորը շատ է կարոտում: Նա հատ-հատ պատմում է, թե ինչեր է արել հոր հետ: 8-ամյա երեխան վերջին անգամ հորը մարտի 15-ին է տեսել. «Ինքը գնում էր պոստ, այդ օրն եմ իրեն տեսել: Վերջին օրն էլ, որ պիտի գար, պապիկը գնացել է, որ բերի, ասել են, որ Ղարաբաղի կողմերում կռիվ է: Տեղից էլ չեմ հիշում»: Հիշում է, թե ինչպես է հոր հետ կարտոֆիլ ցանել, այլ գործեր արել: Մխիթարը պատմում է, որ հայրն իրեն սովորեցնում էր նաև կրակել. «Զենքը վերցնում էինք, ու պապիից, մամայից, բոլորից թաքուն իջնում էինք: Պապան սովորացնում էր զենքը բռնելը, մի քանի անգամ կրակել եմ, բայց մամայենց չենք ասել, որ չջղայնանան»:

Harutyun (4)

Իմ հարցին՝ որոշե՞լ է, թե ինչ է դառնալու, Մխիթարը դրական պատասխան է տալիս, իսկ երբ հարցնում եմ, թե ինչ է դառնալու, միանգամից պատասխանում է՝ գեներալ-գնդապետ. «Զինվոր եմ դառնալու, ամեն կռիվ էլ գնալու եմ, երկու կռիվ եմ գնալու»: Հարցին էլ, թե ում է կրակելու, Մխիթարը պատասխանում է՝ թուրքին, էլի, մեր թշնամուն՝ մուսուլմաններին:

Լուսանկարում Հարությունը երկու դուստերի հետ է. հարազատների խոսքով՝ սա Հարությունի վերջին նկարն է. դուրս գալուց հետո ետ էր դարձել, նկարվել դուստրերի հետ ու գնացել:

Harutyun (3)

Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ