Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցել է Հալաբյանում ավտոբուսի պայթյունից մահացածների հարազատներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցել է ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյւնի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:Այս մասին տեղեկացնումէ ՌԴ դեսպանատան լրատվական ծառայությունը:
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին ու տուժածներին:
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուս է պայթել, որի հետևանքով ապրիլի 26-ի ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած և 2 զոհ (նրանց ինքնությունը պարզվում է):
Ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:



