Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ. «Մուսավաթի» կուսակցապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական իշխանամետ «Ռեյ» (Կարծիք) հասարակական հարցումների կենտրոնը «Եթե առաջիկա կիրակի Ադրբեջանում նախագահական ընտրություններ անցկացվեին, ու՞մ կընտրեիք» հարցադրմամբ օրերս 800 մարդկանց շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքներով, իբր, հարցվածների 92,8 տոկոսը հայտնել են, որ իրենց ձայնը կտաին Իլհամ Ալիեւի օգտին, իսկ 97 տոկոսն էլ վստահություն է հայտնել նրան:

Այդ առնչությամբ Meydan TV-ի հետ զրույցում Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն հայտարարել է, որ այդ հարցումը լուրջ չի համարում, եւ պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ:

«Ընդհանրապես, անհնարին է, որ որեւէ առաջնորդի քաղաքական վարկանիշն, այն էլ` քաղաքական-ռազմական պայմաններում լինի 97 տոկոս: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ ունեցած Ուինսթոն Չերչիլը պարտվեց պատերազմից հետո ընտրություններում: Գերմանիայի միավորումն ապահոված Հելմուտ Քոլը եւս այդ իրադարձությունից որոշ ժամանակ հետո պարտվեց ընտրություններում: Այդ պատճառով էլ անհնարին է, որ պատերազմում որեւէ նշանակություն չունեցած գործողության համար քաղաքական գործչի վարկանիշը լինի 97 տոկոս», -ասել է նա:

Արիֆ Հաջըլըն գտնում է, որ նորմալ դեմոկրատական հասարակություններում ընդդիմության եւ իշխանության միջեւ վարկանիշի տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը:

«Այդ պատճառով կենտրոնի հարցումը լուրջ չեմ համարում: Ցավալի է, որ Ադրբեջանի հասարակությանը նման արդյունք են վերագրում», -հավելել է նա:

Հարցին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի արձագանքը շատ կարճ է եղել:

«Նման հարցումներն, ընդհանրապես, պետք չէ լուրջ համարել: Բնական է, որ դրանք կառավարության պրոպագանդայի համար ուռճացված արդյունքներով հարցումներ են», -ասել է նա:

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն էլ հայտարարել է, որ հարցումներ անցկացնող կենտրոնների օգտագործած ստանդարտ մեթոդները Ադրբեջանի համար կիրառելի չեն:

«Բնակչությունը շարունակաբար վախի եւ ճնշման տակ գտնվելու պատճառով չի կարող ազատ կերպով արտահայտել իր կամքը: Այդ պատճառով էլ կասկածանքով եմ մոտենում տարվող նման հարցումների արդյունքներին», -ասել է նա:

Meydan TV-ի կայքի` Բահրուզ Իբրահիմով անունով օգտատերն էլ զարմանք է հայտնել, որ 800 հոգու մեջ անցկացված հարցման արդյունքները ներկայացնում են որպես 9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի կարծիք:

 

Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ