ԱՄՆ դեսպանատունը ավտոբուսի պայթյունի քննության գործում պատրաստ է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ցավակցություն է հայտնել ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



