Ինչպես գեղեցիկ, գրագետ ու սեզոնին համապատասխան հագնվել. Խորհուրդ է տալիս Արփինե Կոշտոյանը
ԼԱՅՖԳեղեցիկ, նորաձեւ ու չկրկնվող ոճը յուրքանչյուր աղջկա տալիս է ինքնավստահություն, ընդգծում կանացի հմայքն ու հաճոյախոսություններ լսելու պատճառ դառնում:
Life.panorama.am-ի միջոցով ոճաբան Արփինե Կոշտոյանն իր մասնագիտական խորհուրդներն է հղում իգական սեռին, որոնց հետեւելով կհագնվեք ոչ միայն գեղեցիկ, այլեւ այս սեզոնի համար «գրագետ» ոճով:
«Նորաձեւության սիրահարներին պետք է հայտնեմ, որ տաօրինակ եւ առաջին հայացքից անհամատեղելի թվացող լուքերը ամենաակտուալն են: Շարունակում են նորաձեւության հիթերի շարքում իրենց հաստատուն տեղը պահպանել լայն, անձեւ սվիտերները, որոնք կարելի է հագնել ինչպես սպորտային, այնպես էլ բարձրակրունկ կոշիկներով, նաեւ կարելի է դրանք հագնել եւ որպես կարճ զգեստ, եւ համադրել միդի կիսաշրջազգեստներով, որոնք կրկին առաջին հայացքից անհավանական են թվում»,- նշեց ոճաբանն ու շարունակեց.
«Նորաձեւության բարձրակետում են լայն տաբատները, որոնք վերջին ամիսներին այնքան են սիրվել կանանց կողմից, որ այսօր ամբողջ աշխարհի նորաձեւ կանայք նախապատվությունը տալիս են հենց լայն տաբատներին: Դրանք հարմար են աշխատանքի գնալիս ու նաեւ շատ յուրօրինակ են դիտվում երեկույթների ժամանակ, ընդ որում այս շարքում շատ գեղեցիկ են նաեւ կամբինիզոնները»:
Շարունակությունն այստեղ:



