«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները հեռախոս են վաճառել կալանավորին. ՀՔԾ-ում գործ է հարուցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմնարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս եւ տեւական ժամանակ օգտագործել այն:
Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



