Ակապուլկոյում 155 դպրոցներից 100-ը փակվել են բռնությունների սաստկանալու պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեքսիկայի արեւմուտքի Գեռերոյի նահանգի Ակապուլկո քաղաքում դպրոցների գրեթե երկու երրորդը ժամանակավորապես դադարեցրել են պարապմունքները բռնության հերթական պոռթկման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին այս մասին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետ Էկտոր Աստուդիլիոն: Նա քաղաքացիներին հորդորել Է հանդարտվել ու վերադառնալ սովորական կյանքի:
Ակապուլկո՝ Խաղաղ օվկիանոսի ափի հանրաճանաչ առողջավայր, իշխանությունները վերջին ամիսներին մի քանի անգամ ֆեդերալ ոստիկանության եւ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկել: Այնուամենայնիվ, նրանց առայժմ չի հաջողվել կարգ ու կանոն հաստատել քաղաքում:
2015 թվականի արդյունքներով՝ Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ ոչ կառավարական կազմակերպության փորձագետներն Ակապուլկոն ճանաչել են Մեքսիկայի ամենավանգավոր քաղաքը: Կանխամտածված սպանությունների քանակն այնտեղ հասել Է 104,7 դեպքի 100 հազար բնակչի հաշվով:
Ընթացիկ տարում Ակապուլկոյում անվտանգության ոլորտում դրությունը չի բարելավվել: Հասարակական անվտանգության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հունվարի մեկից մինչ այժմ քաղաքում կատարվել Է 331 կանխամտածված սպանություն, ինչը դարձել Է այդ կարգի գրեթե ամենաբարձր ցուցանիշն ամբողջ երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP



