Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին հարաբերական անդորր է. Շարմազանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի մեկնարկին Շարմազանովը նշեց, որ այս պահին շփման գծում հարաբերական անդորր է:
«Երեկ երեկոյան և այսօր գիշեր իրավիճակը լարված է եղել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում հրադադարի բանավոր պայմանավորվածությունը, հրետանու գրեթե բոլոր միջոցներով ռմբակոծել է, և այնտեղ ունենք երկու զոհ: Ցանկանում եմ ցավակցություններս հայտնել մեր զոհված զինծառայողների ընտանիքներին: Զրուցել եմ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հիմա Ղարաբաղի բանակը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին, հարաբերական անդորր է տիրում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:



