Միկրոոլիքային վառարանը կօգնի արագ պատրաստել կաղամբով տոլմա
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Միկրոալիքային վառարանը դարձել է տնային տնտեսուհու հուսալի օգնականը։ Այն օգտագործվում է սնունդն արագ տաքացնելու, կարտոֆիլի չիպսեր պատրաստելու, շոկոլադը հալեցնելու, խոհանոցային սպունգները ախտահանելու և բազում այլ պարագաներում։
Միկրոալիքային վառարանը կարող է օգնել նաև բավական հեշտությամբ և արագ պատրաստել սիրելի կաղամբով տոլմա։ Կաղամբի թփերն առանձնացնելու, եփելու վրա հաճախ բավական երկար ժամանակ է ծախսվում, որը կարելի է կրճատել հենց միկրոալիքային վառարանի օգնությամբ։
Անհրաժեշտ է ընդամենը ամբողջական կաղամբը դնել միկրոալիքային վառարանի մեջ՝ միջին ջերմաստիճանի վրա, և եփել 10-15 րոպե։ Եթե միկրոալիքային վառարանում չկա պտտվող ափսե, ապա այն երբեմն պետք է պտտացնել։
Վառարանից հանելուց հետո կաղամբի թփերը շատ հեշտությամբ կառանձնանա միմյանցից։
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



