Կուբանում գնացքը մահացու վրաերթի Է ենթարկել 20-ամյա մի աղջկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվա - Սուխում երթուղով ընթացող մարդատար գնացքը վտավանում մահացու հարվածել Է մի աղջկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Հարավային ֆեդերալ օկրուգի տրանսպորտի վարչությունում:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 03:15-ին Միշաստովկա - Վեդմիդովկա վտավանում Մոսկվա - Սուխում մարդատար գնացքը մահացու վնասվածքներ Է պատճառել արտաքուստ 20 տարեկան մի աղջկա: Գնացքի մեքենավարը կատարել Է շտապ արգելակում, բայց վրաերթից խուսափել չի հաջողվել»,- ասել են գերատեսչությունում:
Այժմ իրավապահները պարզում են զոհված աղջկա ինքնությունը: Պատահարը գնացքների երթեւեկության գրաֆիկի վրա չի ազդել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



