Շանթի Յուրայի եղբոր գործը հետաքրքիր ընթացք է ստանում.«Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ««Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Շանթի Յուրայի եղբոր գործը հետաքրքիր ընթացք է ստանում։ 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, իր ավտոմեքենայով մտել էր համալիրի տարածք, կոտրել բարմենի սեղանն ու գույքը։ Երկու տարի անց՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Ղարիբյանին դատապարտել է ազատազրկման մեկ տարի ժամկետով։ Ապրիլի 5-ին Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավճիռը բողոքարվել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել այն։ Ըստ էության, պաշտպանը դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձում է ապացուցել, որ Սամվել Ղարիբյանը դիտավորյալ չի մտել եղբորը պատկանող ռեստորանը, որպեսզի նրա պատիժը ազատազրկման փոխարեն լինի տուգանք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



