Մյունխենում ձյան պատճառով թենիսի մրցաշարը չի կայանում
ՍՊՈՐՏԱրդեն երկրորդ օրն է, ինչ Մյունխենում առատ տեղումները խանգարում են կանանց թենիսի մրցաշարի անցմացմանը: Վկայակոչելով «Tennis Magazin»-ին, հայտնում է, որ ապրիլի 25-ին տեղացած ձյան պատճառով կրկին հետաձգվել է «BMW Open» անվանմամբ տղամարդկանց թենիսի մրցաշարը:
Որքան էլ զարմանալի է, ապրիլի 24-ին և 25-ին Մյունխենում բավականին ձյուն է եկել, որը թույլ չի տվել թենիսիստներին կորտ դուրս գալ: Ներկայում Մյունխենում օդի ջերմաստիճանն ընդամենը 4°C է: Չնայած կանխատեսումների համաձայն՝ եղանակը շաբաթվա ընթացքում կարող է տաքանալ, իսկ օդի ջերմաստիճանը հասնել 16°C-ի, այունամենայնիվ տեղումների հավանականությունը մեծ է:
«ATP World Tour 250»-ի մեջ մտնող «BMW Open»-ը շարունակվելու է մինչև մայիսի 1-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 520 հազար եվրո:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



