Օբաման Լոնդոնում ընթրել Է Ջոան Ռոուլինգի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լոնդոնում ընթրել Է փոթերապատումի ստեղծողի՝ Ջոան Ռոուլինգի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Նրանք հանդիպել են ամերիկյան դեսպանատանը կայացած հուշ երեկոյի ընթացքում, որը նվիրված Էր Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Հյուրերի թվում եղել Է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ ԴեւիÕ ¤ Քեմերոնը:
ԱՄՆ-ի ղեկավարը ներկա Է գտնվել նաեւ շեքսպիրյան այլ միջոցառումների: Նա, մասնավորապես, հանդիպել Է «Գլոբուս» թետրոնի դերասանների եւ ռեժիսորների հետ:
Ռոուլինգը վերջին անգամ Օբամայի հետ հանդիպել Էր 2011 թվականին կայացած բանկետի ընթացքում. այն ժամանակ նախագահը տիկնոջ հետ առաջին անգամ Էր ժամանել Մեծ Բրիտանիա՝ զրուցելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Մեկ տարի առաջ գրողը Սպիտակ տուն Էր այցելել Զատկի տոնակատարության ժամանակ:
Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցը նշել են ապրիլի 23-ին:



