Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում. Բագրատյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով քառօրյա պատերազմին, նշեց հետևյալը.
«Մենք անընդհատ բողոքում ենք, թե մեր զենքը 80-ականների է, թե ռուսները օգնում են Ադրբեջանին, միանշանակ, մենք էլ ենք դատապարտում, բայց եկեք ճիշտը հասկանանք, այդ զենքերից չի, որ մենք ունենք զոհեր: Մենք զոհ ենք տվել, որովհետև մեր զինվորը իրիկունը 8-ից հետո չի տեսնում, չունի գիշերային սարք: Մենք զոհ ենք տվել, որովհետեւ չկա հասարակական կապ, այն կապը, որը կար 90-ականներին: Մենք խնդիրներ ունենք ՊՆ ղեկավարության որակի հետ, չե՞ք կարծում, որ պետք է ընդգրկենք այդ հարցը: Զինված ուժերի շտաբի պետին հրավիրենք այստեղ, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում: Երբ շքեղ ավտոմեքենաները՝ ջիպերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր ենք ունենում»:
Լևոն Փանոսյան



