Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արլեմ Դեզիրը ՀՀ նախագահին է փոխանցել Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2015թ. հոկտեմբերին պարոն Դեզիրի հետ իր նախորդ հանդիպումը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Նախագահը ցավով է նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի և դրա հետևանքների վերաբերյալ այն ժամանակվա իր կանխատեսումներն իրականացան. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ այդ երկրի զինվորականները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Այդուհանդերձ, ԼՂ Պաշտպանության բանակը ոչ միայն դիմակայեց, այլև արժանի հակահարված հասցրեց հակառակորդին, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրանքներ հրահրել, և իրավիճակը շարունակում է մնալ լարված: Նախագահը հյուրի խնդրանքով իր տեսակետներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառների ու դրդապատճառների, ինչպես նաև այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ:

Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը հանդիպման սկզբում նախ ՀՀ Նախագահին է փոխանցել Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և վերահաստատել բարեկամ Ֆրանսիայի, որ միաժամանակ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ իր երկրում համոզված են, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և շահագրգռված են ի նպաստ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու հա րցում:

Կողմերը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմների շուտափույթ ներդրում և վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկում, որպեսզի կանխվեն ագրեսիվ միջամտությունները, և հնարավոր լինի բանակցային սեղանի շուրջ գտնել փոխընդունելի մոտեցումներ հարցի կարգավորման համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի մասնակցությունը իր գլխավորած պատվիրակության կազմում, ըստ պետքարտուղար Դեզիրի, ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիան ջանք չի խնայում նպաստելու հիմնախնդրի խաղաղ և շուտափույթ կարգավորմանը:

 

Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»