Երկրաշարժից վերականգնվելու համար Ճապոնիային կպահանջվի 2,5 մլրդ դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի Կյուսյու կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 286,1 մլրդ իեն (մոտավորապես 2,5 մլրդ դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հայտնել Է երկրի կառավարությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ապրիլի 14-ին Կյուսյու կղզու Կումամոտոյի հետ եւ Օյիտայի պրեֆեկտուրաներում տեղի Է ունեցել 6,5 մագնիտուդով ուժգին երկրաշարժ, երկու օր անց այն հարվածել Է Էլ ավելի մեծ ուժով, երբ մագնիտուդը հասնում Էր արդեն 7,3-ի: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ Կյուսյուում գրանցվել են 880-ից ավելի ստորգետնյա ցնցումներ, զոհվել Է 48 մարդ, երկու մարդ համարվում Է անհետ կորած:
Ինչպես նշում Է «Կիոդո» գործակալությունը, Ճապոնիայի նախարարների կաբինետը հաշվարկել Է, որ Կյուսյուում հանրային նշանակության օբյեկտների վերականգնման համար կպահանջվի 281,1 մլրդ իեն (2,5 մլրդ դոլար) ու եւս 5 մլրդ իեն (45 մլն դոլար) կպահանջվի գյուղատնտեսության վերականգնման համար:
Երկրաշարժից փոքր ու միջին ձեռնարկություններին պատճառված վնասը կազմել Է 1,4 մլրդ դոլար: Կառավարությունը ճշտում Է որ այդ տվյալները կազմվել են ապրիլի 20-ի դրությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



