Մահացել Է դերասանուհի Նինա Արխիպովան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎախճանվել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նինա Արխիպովան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սատիրայի թատրոնում:
«Մահացել Է Նինա Նիկոլայի Արխիպովան՝ թատրոնի ամենատարեց դերասանուհին, նա մեկ շաբաթ չապրեց մինչեւ իր 95-ամյակը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Արխիպովան Սատիրայի թատրոնում աշխատել Է 1951 թվականից, նա խաղացել Է շուրջ 100 դեր:
Արխիպովան լայն ժողովրդականություն ձեռք բերեց «Աթնացի՛ր եւ երգի՛ր» ֆիլմ-ներկայացման՝ Էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ մարմնավորել Է Էրժի Օրբակին:
Նա 30-ից ավելի դերեր Է խաղացել կինոյում, այդ թվում՝ Ռոլան Բիկովի («Հեռագիր») եւ Նիկիտա Միխալկովի («Արեւից հոգնածները») կինոնկարներում:
Դերասանուհին ամուսնացել Է երեք անգամ, այդ թվում դերասան Գեորգի Մենգլետի հետ: Նա մահացել Է 2001 թվականին՝ Արխիպովայի 80-ամյակի օրը:
Լուսանկարը` ТАСС



