Հենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և Դորտմունդի «Բորուսիա»-ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ի առթիվ հրապարակում է կատարել «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Մխիթարյանը կիրառել է #ameniangenocide #1915neverforget հեշթեգերը:
«Բորուսիա»-ի ֆուտբոլիստը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկար և դրան կցել է նաև կարճ գրառում. «Մեկ ազգ, մեկ սեր»:
Գերմանական «Բունդեսլիգա»-ի՝ ապրիլի 23-ին կայացած 31-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիա»-ի կազմում Մխիթարյանի հետ խաղում են ազգությամբ թուրք երկու ֆուտբոլիստներ՝ Նուրի Շահինը (Թուրքիա) և Իլկայ Գյունդողանը (Գերմանիա):
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



